Google-ը «թեթևացրել» է որոնման արդյունքների էջը
Google որոնողական համակարգը ներկայացրել է որոնման արդյունքներով էջի նոր արտաքին տեսքը: Ինտերֆեյսն ավելի ընդարձակ է դարձել. ձախ կողային պանելը՝ ընդլայնված կարգավորումներով, (ժամանակային դիապազոն, նկարներով կայքեր, բառարան և այլն) տեղափոխվել է էջի վերին հատված:
Որոնման չափանիշերը նեղացնելու համար այժմ հարկավոր է սեղմել «Կարգավորումներ» (Search tools) կոճակը: Այլ սեկցիաներ «թաքցված են» «Ավելին» կոճակի հետևում:
Ռեդիզայնի նպատակն այն է, որ տարբեր չափերի էկրաններից օգտվողների համար որոնումը հարմարավետ լինի, ասված է Google-ի բլոգում: Սա պլանշետայինների համար ներմուծվել էր դեռ անցած տարի, իսկ բջջայինների համար՝ մի քանի շաբաթ առաջ: Այժմ հասել է նաև անհատական համակարգիչների հերթը, նշել է ընկերությունը:
Առայժմ նորույթը մատչելի է միայն ԱՄՆ-ի օգտատերերին: Google-ը չի հստակեցրել, թե դա երբ մատչելի կլինի նաև այլ երկրների բնակիչներին:










