Land Rover-ը պատրաստվում է մեքենաների 16 նոր մոդել ներկայացնել
Մեքենաշինության ոլորտի հսկաներից մեկը՝ բրիտանական Land Rover-ը, պատրաստվում է 10 մլրդ ֆունտ ստերլինգի չափով ներդրումներ կատարել, ինչի արդյունքում ընկերությունը կկարողանա 16 նոր մոդել ներկայացնել, գրում է Daily Mail-ը։
Նորությունների շարքում կլինեն արդեն դասական դարձած Range Rover, Discovery և Freelander մեքենաների նոր տարբերակները, ինչպես նաև միանգամայն նոր մոդելներ։
Նախատեսվում է, որ այս մեքենաները կարտադրվեն գալիք 5 տարվա ընթացքում՝ ընկերության և՛ բրիտանական, և՛ չինական գործարաններում։










