Apple-ի փոխնախագահը դարձել է Ferrari-ի տնօրեն

16:55 • 08.11.12

Ամերիկյան Apple ընկերության փոխնախագահ Էդի Քյուն ընդգրկվել է Ferrari ընկերության տնօրենների խորհրդում, հայտնում է Life News-ը՝ վկայակոչելով ավտոմոբիլային հսկայի պաշտոնական կայքին։


iTunes Store, App Store, iBookstore և iCloud առցանց ծառայությունների ղեկավար և ավագ փոխնախագահ Էդի Քյուն հայտնել է, որ ուրախ է իր նոր պաշտոնի համար։


«Ես հպարտ եմ, որ դարձել եմ այս ընկերության տնօրեններից մեկը։ Այս մակնիշի մեքենայի մասին ես երազել եմ 8 տարեկանից, և երջանիկ եմ, որ վերջին 5 տարվա ընթացքում ես ունեմ այդ մեքենան»,- մեկնաբանել է Քյուն։

 

Նա նաև հիացմունք է հայտնել առաջնակարգ դիզայնի և միջազգային մակարդակի մշակումների առումով, որոնցով կարող է պարծենալ միայն Ferrari-ն։


Եվ չնայած այս պահին չի հաղորդվում, թե հատկապես ինչով է զբաղվելու Էդի Քյուն այս ընկերությունում, փորձագետները ենթադրում են, որ նման համագործակցությունը կարող է բարեհաջող անդրադառնալ ավտոմոբիլային էլեկտրոնիկայի ոլորտում նոր տեխնոլոգիաների զարգացման և այս ոլորտում նորարարական մշակումների վրա։
 

Apple-ի փոխնախագահը դարձել է Ferrari-ի տնօրեն