Կոֆեինն օգնում է ուղեղին ճանաչել դրական բառերը

11:46 • 08.11.12

Օրական 2-3 բաժակ սուրճը բարձրացնում է մեր ուղեղի կողմից դրական նշանակությամբ բառերի ճանաչման արագությունն ու ճշտությունը, սակայն ոչ մի կերպ չի ազդում բացասական կամ չեզոք իմաստով բառերի ճանաչման վրա, հայտնում է РИА Новости-ն։ 


Գերմանացի գիտնականների իրականացրած հետազոտության արդյունքները հրապարակվել են PLOS ONE ամսագրում։


Գիտնականներն ավելի վաղ պարզել էին, որ կոֆեինը բարձրացնում է կենտրոնական նյարդային համակարգի ակտիվությունը, իսկ դրա չափավոր օգտագործումը լավացնում է ի հայտ եկած պարզ խնդիրների լուծումն ու վարքային ռեակցիաների արագությունը։


Հայտնի է նաև, որ որոշակի հիշողություներ ավելի կայուն են, երբ ուժեղ դրական կամ բացասական հույզերը կապված են որոշակի օբյեկտի հետ։ Սակայն կոֆեինի օգտագործման և ձգողականության այդ զգայական կետերի միջև կապը մինչ այժմ հաստատված չի եղել։


Գերմանիայի Ռուրսկի համալսարանի գիտնականներն առաջին անգամ պարզել են, որ թեստը կատարելուց 30 րոպե առաջ 200 միլիգրամ կոֆեին (2-3 բաժակ սուրճ) օգտագործելը լավացնում է դրական բառերի գաղտնի ճանաչումը, սակայն նման արդյունք ցույց չի տալիս չեզոք կամ բացասական բառերի դեպքում։

 

Փորձին մասնակցել է 19-32 տարեկան 67 առողջ կամավոր, որոնց մի մասը ստացել է կոֆեին, իսկ մյուս մասը՝ դատարկահաբ (հաբ, ո­րը բու­ժական ազ­դե­ցու­թյուն չու­նի, այլ տրվում է հի­վան­դին հո­գեբա­նորեն հանգս­տաց­նե­լու համար)։ Մասնակիցներից ոչ ոք փորձից 12 ժամ առաջ չի ընդունել կոֆեին, նիկոտին կամ ալկոհոլ։

 

Կոֆեին ընդունածների խմբում բառային և տեսողական թեստեր կատարելուց հետո հետազոտողները նկատել են դրական բառեր ճանաչելու ցուցանիշերի փոքր, սակայն էական բարձրացում։


Հեղինակները կարծում են, որ իրենց կողմից հաստատված արդյունքը կապված է կոֆեինի հատուկ դոպամինոէներգետիկ ազդեցությամբ գլխուղեղի այն հատվածների վրա, որոնք պատասխանատու են խոսքի և լեզվի ճանաչման համար։
 

Կոֆեինն օգնում է ուղեղին ճանաչել դրական բառերը