Sulia. հաջորդ խոշոր սոցկայքը, որը Facebook-ից ու Twitter-ից ավելի մեծ ներուժ ունի
Sulia-ն շուտով կարող է համալրել հայտնի սոցկայքերի ցանկը, քանի որ այն հնարավորություն է տալիս բաժանորդագրվել և մշտապես տեղյակ լինել ամենատարբեր թեմաների ու նյութերի մասին՝ սկսած արվեստի, զվարճանքի, սպորտի, տեխնիկայի վերաբերյալ լուրերից մինչև հրատապ, ամենաթարմ նորություններն ու իրադարձությունները։
Ինչպես նշում է Business Insider-ը, Sulia-ն միանգամայն տարբերվում է հանրահայտ Facebook և Twitter սոցկայքերից, որտեղ օգտատերերը պարզապես իրենց մտքերով կիսվում են ընկերների հետ, իսկ նորաստեղծ կայքում օգտատերերը կարող են ընտրել իրենց հետաքրքող կոնկրետ ոլորտ և շփվել միևնույն հետաքրքրությունների տեր մարդկանց հետ։
Ընկերության գործադիր տնօրեն Ջոնաթան Գլիքի խոսքով՝ Sulia-ն նոր սերնդի սոցկայք է, որտեղ աշխատում են միայն պրոֆեսիոնալներ, որոնց շնորհիվ հնարավոր է դառնում միանգամայն նոր ծառայություններ առաջարկել օգտատերերին։










