Ստեղծվել է վարորդի բղավոցով կառավարվող մեքենա (տեսանյութ)

16:18 • 08.11.12

Նոր Nissan Fairlady 370Z առաջխաղացման շրջանակներում ճապոնական ընկերությունը ստեղծել է մեքենայի՝ ձայնով կառավարվող փոքրացված տարբերակը։ Որքան բարձր է վարորդը բղավում մեքենային միացված iPhone-ի բարձրախոսի մեջ, այնքան ավելի արագ է այն ընթանում։


Ճապոնիայում Nissan-ի շտաբ-բնակարանում կայացել է Voice Driver Grand Prix-ը, որի ժամանակ մրցարշավի մասնակիցները մրցել են 100 մետրանոց մրցուղիում։


Նոյեմբերի 17-ին կանցկացվի մրցույթի ևս մեկ փուլ (այս անգամ՝ վիրտուալ), որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները։
 

 

 

Ստեղծվել է վարորդի բղավոցով կառավարվող մեքենա (տեսանյութ)