BlackBerry սմարթֆոնները վնասակար են մարդու առողջությանը. հետազոտություն

15:57 • 09.11.12

Աշխարհում սմարթֆոնների շուկայում կատաղի մրցակցություն է ընթանում մի քանի խոշոր ընկերությունների միջև, սակայն մարդու առողջության տեսանկյունից՝ BlackBerry-ն հայտնվել է «սև ցուցակում»՝ առողջության համար վտանգավոր լինելու պատճառով, գրում է Daily Mail-ը։

 

Ամերիկացի գիտնականները փորձակել են մի քանի հանրահայտ սմարթֆոններ՝ 2 ամենատարածված ալերգենների՝ կոբալտի և նիկելի քանակը դրանցում պարզելու համար։ Արդյունքում պարզվել է, որ BlackBerry-ների 1/3 մասը պարունակում է նիկել, ինչի պատճառով այն օգտագործողների մաշկի վրա ցան է առաջանում, մասնավորապես՝ ձեռքի ափերի, ականջների և այտերի շրջանում։

 

Նիկելն օգտագործվում է BlackBerry-ների արտադրության մեջ, քանի որ այն օգնում է խուսափել կոռոզիայից։ Ուստի, այն մարդիկ, ովքեր ալերգիա ունեն նիկելից, պետք է խուսափեն բջջայինով երկար խոսելուց կամ էլ փոխեն իրենց նախասիրությունները հեռախոսների հարցում ՝ BlackBerry-ի փոխարեն օգտագործելով, օրինակ, iPhone:
 

BlackBerry սմարթֆոնները վնասակար են մարդու առողջությանը. հետազոտություն