Chevrolet-ի նոր, գիտաֆանտաստիկ մոդելը դուրս է երևակայության բոլոր սահմաններից (լուսանկարներ)

17:57 • 09.11.12

Ամերիկյան հեղինակավոր Chevrolet մեքենաշինական ընկերության մոդելներից մեկը պարզապես անճանաչելի է դարձել՝ վերածվելով գիտաֆանտաստիկ փոխադրամիջոցի, գրում է Daily Mail-ը։

 

Այս ֆուտուրիստական գլուխգործոցի հեղինակն է Մայքլ Վեթերը, ով Chevrolet-ի ամենանվիրված երկրպագուներից է։ Extra Terrestrial (այլմոլորակային) կոչվող մեքենան այնքան տպավորիչ արտաքին ունի, որ չի կարող անտարբեր թողնել նույնիսկ մեքենաներով չհետաքրքրվողներին։

 

Շքեղ մեքենան ցուցադրության է հանվել Լոնդոնի Motor Museum թանգարանում և նախատեսված է այնպիսի մեկի համար, ով վարել է բազմաթիվ մեքենաներ, սակայն դեռևս չի գտել այն, ինչ իրեն է հարկավոր։

 

Extra Terrestrial-ը «զինված» է 2 տեսախցիկով, ինչի շնորհիվ վարորդի համար ավելի հեշտ է դառնում ճիշտ կայանելը։ Վեթերը խոստովանել է, որ սա իր ստեղծած մոդելներից ամենակատարյալն ու տպավորիչն է։
 

Chevrolet-ի նոր, գիտաֆանտաստիկ մոդելը դուրս է երևակայության բոլոր սահմաններից (լուսանկարներ)