Բրիտանացիները մրցարշավային Evoque են պատրաստել BMW-ի դիզելային շարժիչով (լուսանկարներ)

21:41 • 09.11.12

Սպորտային արտաճանապարհայինը՝ նախատեսված ռալլի մրցարշավների համար ստեղծվել է Range Rover Evoque-ի բազայի վրա բրիտանական RaBe Rally Cars ստուդիայում, հաղորդում է vesti.ru-ն:


Համալրվելով BMW-ի դիզելով՝ նախատիպը կմասնակցի «Դակար» ռալիի մարաթոնին, սակայն դա տեղի կունենա 2014թ.:


Desert Warrior 3 անունը ստացած նախատիպի վրա տեղադրվել է BMW-ի 3 լիտր ծավալով շարային վեց գլանային շարժիչը: FIA տեխնիկական պայմանների հանապատասխան շարժիչի հզորությունը սսահմանվել է 275 ձիաուժ և 850 Նմ, սակայն նշվում է, որ շարժիչը հեշտությամբ կարող է ավելի քան 350 ձիաուժ հզորություն ապահովել:


Բացի նոր ուժային ագրեգատից, նախատիպը ստացել է ուժեղացված ընթացային մաս, որի ստեղծման մեջ հաշվի է առնվել նախորդ երեք «Դակարներին» մասնակցած ինժեներների փորձը:


Բացի այդ, Desert Warrior-ը սպորտային կախոցներ ունի բարձրացված լուսածերպով, մրցարշավային անվասկավառակներ, ինչպես նաև հսկայական 260 լիտր տարողությամբ վառելիքի բաք, որի շնորհիվ, մեքենան մեկ լիցքավորմամբ կարող է ավելի քան 1200 կմ դժվարանցանելի ճանապարհ անցնել:

 

Բրիտանացիները մրցարշավային Evoque են պատրաստել BMW-ի դիզելային շարժիչով (լուսանկարներ)