Բրիտանացի գիտնականներին հաջողվել է համացանց մուտք գործելն արագացնել 2 000 անգամ

11:13 • 09.11.12

Մեծ Բրիտանիայի Բանգորի համալսարանի գիտնականների խումբը որոշել է ստեղծել տեխնոլոգիա, որի շնորհիվ համացանց մուտք գործելու արագությունը տնային պայմաններում կարող է հասնել վայրկյանում 20 գեգաբայթի, այսինքն՝ մոտավորապես 2 հազար անգամ ավելի արագ՝ ի տարբերություն ներկա ցուցանիշերի, հայտնում է Взгляд-ը։

 

Ըստ ISPReview ռեսուրսի տվյալների՝ Մեծ Բրիտանիայում համացանցի արագությունը կազմում է վայրկյանում մոտավորապես 33 մեգաբայթ։ Այսպիսով՝ եթե այժմ բրիտանացի օգտատերը կարող է DVD որակի ֆիլմ ներբեռնել մոտավորապես 20 րոպեում, ապա նոր հայտնագործությունը ներդնելուց հետո նույն գործողության վրա ստիպված կլինի ծախսել ընդամենը հաշված վայրկյաններ։

Մոդեմի փորձնական օրինակը, որը թույլ կտա փոխանցել տվյալները բարձր արագությամբ, արդեն փորձարկում է անցնում, սակայն սարքի աշխատանքային օրինակի ստեղծման վրա կարող է ծախսվել մի քանի տարի։

 

Բրիտանացիները վստահ են, որ հետագայում նրանց կհաջողվի արագությունն ավելացնել՝ հասցնելով վայրկյանում 40 գեգաբայթի։
 

Բրիտանացի գիտնականներին հաջողվել է համացանց մուտք գործելն արագացնել 2 000 անգամ