Մերկուրի մոլորակի վրա սմայլիկ է հայտնաբերվել (լուսանկարներ)

12:11 • 09.11.12

Հայտնի ինտերնետային սմայլիկները տարածված են ոչ միայն Երկրի վրա, այլ նաև տիեզերքում, պարզել են NASA-ի գիտնականները, ովքեր լուսանկարել են «երջանիկ փոքրիկ խառնարանը» Մերկուրի մոլորակի վրա, հայտնում է newsru-ն։


«Բարդ խառնարանի կենտրոնական գագաթները ձևավորվել են այնպես, որ ժպտացող դեմք են հիշեցնում»,- կայքում հրապարակված լուսանկարի տակ մակագրել են NASA-ի աշխատակիցները։

 

Զվարճալի լուսանկարն արվել է NASA Messenger զոնդի միջոցով, նշում է The Daily Mail-ը։ 2004թ. ուղարկված սարքն անցած տարվանից ուսումնասիրում է Մերկուրիի մակերեսը և արդեն հասցրել է հայտնի դառնալ և այլ նկարով՝ մոլորակի խառնարաններից կազմված Միկի Մաուսի պատկերով։


Ինչպես պարզվում է՝ սմայլիկները տիեզերքում եզակի չեն. «ժպիտ» հայտնաբերել են նաև Մարսի վրա, ինչպես նաև Արևի։
 

Մերկուրի մոլորակի վրա սմայլիկ է հայտնաբերվել (լուսանկարներ)