Հարյուրավոր բրիտանուհիներ առանց կուրծք են մնացել՝ ուռուցքաբանի սխալի պատճառով
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը հետաքննություն է սկսել վիրաբույժ-ուռուցքաբան Յեն Փաթերսոնի գործով, ում պատճառով տուժել է ավելի քան հազար հիվանդ, հայտնում է Вести-ն։ Ինչպես պարզվել է՝ բժիշկը սխալ ախտորոշում է տվել հիվանդներին և վիրահատել, որի անհրաժեշտությունն ամենևին չի եղել։
Կրծքագեղձի ամբողջական կամ մասնակի հեռացումը բարդ վիրահատություն է՝ վերականգնողական դժվար շրջանով։ Սովորաբար այն անում են կյանքը փրկելու համար, սակայն այս դեպքում այս կանանց կյանքը կործանվել է։
«Երբ նման վիրահատություն ես տանում, քո համար անհանգստանում են երեխաներդ, գործընկերներդ։ Նրանք այցելում էին ինձ նույնիսկ ընդմիջմանը։ Ամուսինս շատ էր անհանգստանում և ավելի շատ ցնցվեց, երբ պարզվեց, որ այդ ամենն իզուր էր։ Գիտեք, նման բաները միայն քեզ չեն վերաբերվում, այն հաղթահարում ես հարազատներիդ հետ միասին»,- պատմել է տուժած Հելեն Գարդիները։
Բոլոր կանայք բազմամյա աշխատանքային փորձով վիրաբույժ-ուռուցքաբան Յեն Փաթերսոնի հիվանդներն են եղել։ Նա հասցրել է աշխատել մի քանի կլինիկաներում՝ թե՛ մասնավոր, թե՛ պետական։ Որոշ կանանց մոտ նա ախտորոշել է կրծքի քաղցկեղ և, ինչպես հետագայում է պարզվել, հեռացրել է բարորակ ուռուցքներ։
Մյուսներին, ովքեր իսկապես ծանր հիվանդ են եղել, վիրաբույժը վիրահատել է իր սեփական մեթոդներով, առանց համապատասխան վկայականների։ Իսկ վիրահատական միջամտությունից հետո նրանց նշանակել է քիմիաթերապիա՝ ծանր հետևանքներով։
Այժմ Փաթերսոնին հեռացրել են աշխատանքից։ Տուժած կանայք նրա դեմ դատական հայց են պատրաստում։
«Մեր նպատակն այս մարդկանց կյանքի որակը բարձրացելն է այն ամենից հետո, ինչի միջով նրանք անցել են։ Նրանք սխալմամբ են վիրահատվել, ինչն ազդել է թե՛ նրանց, թե՛ նրանց հարազատների կյանքի վրա»,- ասել է տուժածների փաստաբան Քաշմիր Ուպալը։
Ինքը՝ բժիշկը, մեկնաբանություններից հրաժարվում է, սակայն, ինչպես նշում են ոստիկանությունում, համագործակցում է հետաքննության հետ։ Ըստ բրիտանական օրենքների՝ եթե մեղքն ապացուցվի, նրան կարող է ազատազրկում սպառնալ։










