Հռոմի պապը կմիանա Twitter-ին
Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը կմիանա Twitter սոցիալական կայքին, հայտնում է Courier Mail-ը՝ նշելով կաթոլիկ եկեղեցու առաջնորդի այդ քայլի առանձնահատկությունները:
Ավանդաբար ձեռագիր գրող Հռոմի պապը գրեթե համակարգիչ չի օգտագործում: Ըստ ամենայնի՝ նա կլիազորի իր անունից tweet-ները:
Ըստ Վատիկանի խոսնակ Ֆեդերիկո Լոմբարդիի՝ այլ մանրամասներ կհրապարակվեն, երբ բացվի Բենեդիկտոս 16-րդի պաշտոնական էջը, ինչը, հավանաբար, տեղի կունենա այս տարեվերջին:
Անցած տարի 85-ամյա պոնտիֆիկոսն իր առաջին tweet-ն աշխարհի 1, 1 մլրդ կաթոլիկներին հղել էր Վատիկանի էջից:










