ԵՃՇՊՀ ռեկտորը և ամբիոնի վարիչներից մեկը պարգևատրվել են Անանիա Շիրակացու մեդալով

17:25 • 09.11.12

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ԵՃՇՊՀ պրոռեկտոր, կրթական բարեփոխումների վարչության պետ, տեխնիկական գիտությունների դոկտոր, դոցենտ Արեստակ Սարուխանյանին և ԵՃՇՊՀ էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Սարգիս Ստեփանյանին Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրելու մասին։


Ըստ նախագահական գրասենյակի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ պարգևները շնորհվել են Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի 90-ամյակի կապակցությամբ և գիտության և կրթության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար։

ԵՃՇՊՀ ռեկտորը և ամբիոնի վարիչներից մեկը պարգևատրվել են Անանիա Շիրակացու մեդալով