ՏՀԶԿ-ի զեկույց. 2016թ. Չինաստանը կհասնի և կանցնի ԱՄՆ-ից

01:04 • 10.11.12

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) կանխատեսում է համաշխարհային տնտեսության մեջ ուժերի հավասարակշռության առանցքային բեկում, հաղորդում է BBC-ն:



Չինաստանը կհասնի և կանցնի ԱՄՆ-ից արդեն 2016թ., ասվում է ՏՀԶԿ-ի զեկույցում:



Առաջիկա կես դարի ընթացքում զարգացող երկրները, կազմակերպության կանխատեսմամբ, կարտադրեն համաշխարհային ՀՆԱ-ի առավել մեծ մասը, և դրանց զարգացումը միայն կարագանա:



Արդյունքում «նոր շուկաներից» ամենախոշորները կանցնեն համաշխարհային տնտեսության «արագ ծերացող ծանրաքաշներին», որոնց շարքում ՏՀԶԿ-ի փորձագետները նշել են, մասնավորապես, Ճապոնիան և եվրոգոտին:



Տնտեսական տարբեր ցուցանիշների համադրման հիման վրա վերլուծաբանները եզրակացնում են, որ տնտեսական հզորությամբ 2060թ. Չինաստանը Հնդկաստանի հետ միասին կգերազանցեն զարգացած աշխարհի բոլոր երկրներին միասին վերցրած:



Արևմուտքի և մնացյալ աշխարհի միջև կենսամակարդակի անդունդը կկրճատվի, սակայն չի վերանա: Ամենաաղքատ երկրներում մեկ շնչի հաշվարկով եկամուտը կավելանա 4 անգամ: Չինաստանում և Հնդկաստանում` 7 անգամ:
 

 

ՏՀԶԿ-ի զեկույց. 2016թ. Չինաստանը կհասնի և կանցնի ԱՄՆ-ից