Ռուսաստանում դադարեցվել են ՍՈՒ-24Մ թռիչքները
Ռուսաստանում դադարեցվել են ՍՈՒ-24 Մ ռմբակոծիչների բոլոր թռիչքները մինչ այն պահը, երբ կպարզվեն Ռոստովի մարզի Մորոզովսկ քաղաքում այդ տեսակի ինքնաթիռի հրդեհվելու պատճառները, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով Պաշտպանության նախարարության տեղեկատվության և մամուլի ծառայության վարչության պետ գնդապետ Իգոր Կոնաշենկովի հաղորդագրությանը։
«Ռազմա-օդային ուժերի գլխավոր հրամանատարի որոշմամբ՝ ՍՈՒ-24 ինքնաթիռների թռիչքները ժամանակավորապես կանգնեցվել են»,- ասել է Կոնաշենկովը։
Ռոստովի մարզում գիշերը վթարային վայրէջք կատարած ՍՈՒ-24 ռմբակոծիչի օդաչուի վիճակը գնահատվում է որպես բավարար, մեջբերում է ՊՆ տեղեկատվության և մամուլի ծառայության ներկայացուցչին РИА Новости-ն։
Նրա խոսքով՝ զոհեր և ավերածություններ չկան։ Ըստ դեպքի վայրից ստացված զեկույցի՝ վայրէջքի ընթացքում անջատվել է ռմբակոծիչի արգելակման համակարգը։ Պատահածի պատճառները պարզելու համար օդանավակայանում աշխատում է Հարավային ռազմական շրջանի հանձնաժողովը։
Ինչպես հաղորդվում էր՝ Մորոզովսկի ռազմական օդնավակայանում թռիչքի ժամանակ այրվել է ՍՈՒ-24 ռմբակոծիչը։ Արդյունքում ինքնաթիռը ամբողջությամբ այրվել է։ Երկու օդաչուներին հաջողվել է դուրս նետվել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։










