Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորակազմն են գնդակոծել, մեկ մարդ զոհվել է
Աֆղանստանի հարավում անհայտ անձը, ով ռազմական հագուստ էր կրում, կրակ է բացել ՆԱՏՕ-ի զորակազմի զինծառայողների ուղղությամբ: Մեկ զինծառայող զոհվել է, հաղորդում է BBC-ն:
Այս տարի Աֆղանստանում զոհվել է Միջազգային անվտանգության աջակցության ուժերի ավելի քան 50 զինծառայող:
Որպես կանոն, հարձակումները իրականացրել են կամ աֆղանական զինված ուժերի զինծառայողները, կամ երկրի ոստիկանության աշխատակիցները:










