Գլդանի բանտից սկանդալային կադրերի 90%-ը բեմադրված են. Ախալայա

19:21 • 11.11.12

Նախնական կալանքի տակ գտնվող Վրաստանի պաշտպանության, ՆԳ և պատժի կրման նախկին նախարար Բաչո Ախալայան հայտարարել է, որ երբ առաջին անգամ տեսել է բանտային կադրերը, շակի մեջ է ընկել, սակայն երբ հանգիստ դիտել է դրանք, հասկացել է, որ դրանց 90%-ը բեմադրություն են, հաղորդում է Грузия Online-ն:

 

«Քննարկվում է տեսակետ, թե ես եմ վերահսկել բանտը: Պետք է ձեզ պարզ ասեմ, որ դա բացառված էր: Ես ոչ միայն բանտի վերահսկման համար, այլ նույնիսկ սեփական ընտանիքիս համար ժամանակ չէի գտնում:

 

Ես պատժի կրման համակարգից ՊՆ էին եկել շատ բարդ ժամանակաշրջանում: Բանակը պետք էր նորից ոտքի կանգնեցնել և մոբիլիզացնել: Ես ամիսներ շարունակ Պաշտպանության նախարարության շենքում էի քնում: Նման պայմաններում չէի կարող բանտը վերահսկել:

 

Առավել ևս, ես խորապես վստահ էի, որ համակարգը առանց ինձ էլ ժամացույցի պես աշխատում է: Այդպես պարզունակ կերպով բանտում հայտնաբերված անօրինականությունները ինձ կպցնել չի ստացվի», - ասել է Ախալայան:

 

Երբ ես ընկերներիս հետ միասին առաջին անգամ տեսա բանտից արված կադրերը, ես այնքան էի ցնցվել, որ որոշ ժամանակ չէի կարողանում ուշքի գալ: Խորապես վստահ եմ, որ եթե ոչ բոլոր, ապա կադրերի գրեթե 90%-ը բեմադրություն են, հայտարարում է Բաչո Ախայալան: