Կրասնոյարսկի երկրամասում տանը միայնակ մնացած երեխաների խաղը ողբերգությամբ է ավարտվել
ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի Ստարո-Կոմարովո գյուղում բռնկված հրդեհի հետևանքով 3 երեխա է զոհվել, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությանը։
Նախնական տեղեկություններով՝ հրդեհի պատճառը երեխաների անկարգությունն է եղել։ Նրանք, միայնակ մնալով տանը, որոշել են խաղալ կրակի հետ, ինչի հետևանքով ամբողջ տունն այրվել է։
Դեպքի վայր ժամանած հրշեջները կրակը մարել են, սակայն երեխաների կյանքը փրկել չի հաջողվել։
Հաղորդվում է, որ երեխաների հայրն աշխատում է Կրասնոյարսկում, իսկ մայրը տանից դուրս էր եկել գործերով։










