Դանիայի իշխանությունները վերացրել են ճարպոտ սննդի համար նախատեսված հարկը

12:57 • 11.11.12

Դանիայի իշխանությունները վերացրել են ճարպոտ սննդամթերքի համար նախատեսված հարկը, հայտնում է «Ասոշիեյթիդ պրես»-ը։

 

Հարկը սահմանվել էր մոտ 1 տարի առաջ, անառողջ ապրելակերպի և սնվելու դեմ պայքարի և դանիացիների կյանքի միջին տևողության ավելացման նպատակով։ Դանիացիների 47%-ը տառապում է ավելորդ քաշից, իսկ 13%-ը՝ ճարպակալմամբ։
 

Սակայն անցնող ժամանակահատվածում պարզվել է, որ օրենքը դանիացիների վրա թանկ է նստել՝ սննդամթերքի գների բարձրացման պատճառով, սակայն այդպես էլ սպասելի արդյունքի չի հանգեցրել։ Բացի այդ, բազմաթիվ քաղաքացիներ սկսել են մթերք գնել երկրի սահմաններից դուրս՝ ճանապարհորդությունների ժամանակ։


Շատ առևտրային կենտրոններ արդեն հայտարարել են, որ հարկը վերացնելուց հետո կրկին սննդամթերքի գները կնվազեն։

Դանիան աշխարհում առաջին պետությունն է, որտեղ նման հարկ է մտցվել։