Մեծ Բրիտանիայում երեխաների զանգվածային պատվաստում կիրականացվի աղիքային վարակի դեմ

22:20 • 11.11.12

Բրիտանական 2-4 ամսեկան մանուկները պատվաստումներ կստանան աղիքային վարակի դեմ, որը ամեն տարի տասնյակ հազարավոր հիվանդությունների պատճառ է դառնում, ինչը ուղեկցվում է փսխումով և փորլուծությամբ, հաղորդում է BBC-ն:



Երկրի առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ պատվաստումը կսկսվի 2013թ. սեպտեմբերին:



Այն կանցկացվի ամեն երեխայի համար երկու փուլով: Սկզբում նրանք կպատվաստվեն երկու ամսեկանում, ապա կրկնակի՝ մեկ ամիս անց:



Ամեն տարի 5 տարեկանից ցածր երեխաների շրջանում մոտ 140 հազար հիվանդության դեպք է գրանցվում:

 

Փորձագետները կարծում են, որ պատվաստումները կարող են 70%-ով նվազեցնել հիվանդության ռիսկը:

 

Մեծ Բրիտանիայում երեխաների զանգվածային պատվաստում կիրականացվի աղիքային վարակի դեմ