Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 13-ի

14:24 • 11.11.12

Մյանմայի հյուսիս-արևմուտքում այսօր տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 13-ի, վիրավորների թիվը 40 է, հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով Save The Children մարդասիրական կազմակերպությանը։ Ավելի վաղ Tert.am-ը՝ վկայակոչելով «Ասոշիեյթիդ պրես»-ին, հայտնել էր 5 զոհի մասին։

 

Հզոր ստորգետնյա ցնցումը, որի մագնիտուդը, ճշտված տեղեկությունների համաձայն, 6.8 է, տեղի է ունեցել տեղի ժամանակով 07.42-ին (երևանյան ժամանակով՝ 05.12-ին), Շուեբո քաղաքից 56 կմ հեռավորության վրա։

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա։
 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ երկրաշարժի ուժգնությունը եղել է 6.6 մագնիտուդ։


Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև հարևան Թաիլանդում։