Մյանմայում 6,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. նվազագույնը 5 մարդ է զոհվել

10:18 • 11.11.12

Մյանմայում այսօր 6,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Երկրաբանական ծառայության կայքին։

Associated Press-ի հաղորդմամբ՝ երկրաշարժի հետևանքով նվազագույնը 5 մարդ է զոհվել։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 07.42-ին (երևանյան ժամանակով՝ 05.12-ին), Շուեբո քաղաքից 56 կմ հեռավորության վրա։


Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա։

 

«Ես երբեք այսպես չէի ցնցվել։ Ես նաև լսեցի բարձր աղմուկ, իսկ հետո լույսը մարեց»,-պատմել է մի բնակիչ։