Եգիպտոսում ձերբակալվել են 300 մանուկի վաճառքի մեջ մեղադրվող բժիշկները

21:29 • 11.11.12

Եգիպտոսի մայրաքաղաքում ձերբակալվել են 5 մանկավաճառներ, որոնք մոտ 300 երեխա են վաճառել: Հանցախմբի անդամների շարքում երկու բուժքույր, բժիշկ և տեղի հիվանդանոցներից մեկի գլխավոր բժիշկն է, հաղորդում է Интерфакс-ը:



Հանցավոր ցանցը նորածիններից յուրաքանչյուրին վաճառում էր մոտ 570 ԱՄՆ դոլարով: Կասկածյալներից վերջինը կարողացել է խուսափել արդարադատությունից:



Գործակալության տվյալներով, վերջին 3 տարվա ընթացքում չարագործները մոտ 300 մանուկ են վաճառել, հիմնական գնորդները, անպտղությամբ տառապող ամուսնական զույգեր են եղել: Նրանք ստիպված են եղել դիմել նման քայլի, քանի որ Եգիպտոսում որդեգրումը արգելված է:



Երեխաներին վերցրել են, ոչ թե ումից պատահի, այլ երեխաներից հրաժարվածներից, որոնց աբորտ անելը արդեն ուշ լինելու պատճառով հնարավոր չէր:



Բժիշկները կեսարյան հատումով վերցնում էին երեխային և հետո վաճառում: