Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ շուրջ 30 հրթիռ է արձակվել
Գազայի հատվածից արձակված շուրջ 30 հրթիռ այսօր ընկել է Իսրայելի տարածքում։
Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը, հրթիռակոծության հետևանքով վիրավորվել է 4 բնակիչ, վնասվել են մի քանի շենքեր։
Իսրայելի բանակն ի պատասխան մի քանի հարված է հասցրել Գազայի հյուսիս-արևմտյան հատվածին։ Զինվորականների տվյալներով՝ հարձակման են ենթարկվել զինապահեստներ, ինչպես նաև այն հատվածները, որտեղից էլ արձակվել էին ինքնաշեն հրթիռները։
Պաղեստինյան աղբյուրները հաղորդում են Գազայի մեկ բնակչի զոհվելու մասին, նաև տեղեկացնում, որ մի քանի մարդ վիրավորվել է։
Երեկ երեկոյան, իսրայելյան հարվածների հետևանքով առնվազն 5 մարդ է զոհվել, իսկ 20 մարդ՝ վիրավորվել։










