Քուվեյթում Սահմանադրության օրը նշվել է աշխարհի ամենաթանկ հրավառությամբ (լուսանկարներ, տեսանյութ)

18:12 • 11.11.12

Քուվեյթում նախօրեին տոնական հրավառության համար 15 մլն դոլար է ծախսվել։ Այն նվիրված է եղել արաբական աշխարհում ընդունված առաջին Սահմանադրության ընդունման 50-րդ տարեդարձին։
 

Ինչպես տեղեկացնում է Argumenti.ru-ն, տոնական հրավառությունն ընդգրկվել է Գինեսի Ռեկորդների գրքում։


«Ես ուրախ եմ տեղեկացնել, որ օգտագործվել է 77.282 միավոր հրավառ նյութ։ Դա նշանակում է, որ աշխարհի նոր ռեկորդ է գրանցվել»,-պետական հեռուստաընկերության եթերում հայտարարել է Գինեսի Ռեկորդների գրքի՝ Քուվեյթի ներկայացուցիչը։