Օմսկի բնակիչը դատապարտվել է 8 ամսվա ազատազրկման՝ ոստիկանին կծելու համար
ՌԴ Օմսկ քաղաքի 34-ամյա մի բնակիչ դատապարտվել է 8 ամսվա ազատազրկման՝ իշխանության ներկայացուցչի հանդեպ ուժ կիրառելու և վիրավորելու համար, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով ՌԴ ներքին գործերի նախարարությանը։
Միջադեպը տեղի էր ունեցել այս տարվա հունիսի 15-ին, Նոր Ուրենգոյ-Մոսկվա ուղևորատար գնացքի վագոն-ռեստորանում։
Քննիչների համաձայն՝ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը հայհոյանքներ է հնչեցրել ու խախտել կարգ ու կանոնը։
Իսկ երբ իրավապահները փորձել են նրան դուրս տանել, նա մի քանի անգամ հարվածել է ոստիկանի գլխին ու կծել նրա ուսը, ինչի հետևանքով իրավապահը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել։










