Փարիզում հակաիսլամական բողոքի ակցիաներ են տեղի ունեցել

15:09 • 11.11.12

Հարյուրավոր ֆրանսիացի ազգայնականներ Փարիզում ծայրահեղ իսլամիստների դեմ բողոքի ակցիա են կազմակերպել՝ «Իսլամն այս երկրում տեղ չունի» կարգախոսով։
 

Ինչպես տեղեկացնում է ABC News-ը, 65 մլն բնակչություն ունեցող Ֆրանսիայում շուրջ 5 մլն մուսուլման է բնակվում։
 

«Փարիզը միշտ հյուրընկալ երկիր է եղել, բայց առաջին անգամն է, որ գործ ունենք այնպիսի կրոնի հետ, որը չի կարողանում կամ չի ուզում ինտեգրվել»,-ասել է ցուցարարներից մեկը։
 

Ֆրանսիայի կառավարությունը քննադատել է հակաիսլամական ցույցերը։ Դրանք կազմակերպվել էին «Հանրապետական դիմադրություն» ազգայնականների խմբի կողմից։