Վարշավայում ազգայնականները անկարգություններ են սկսել (լուսանկարներ)

21:09 • 11.11.12

Ազգայնականների երթի մասնակիցները, որոնք այսօր Լեհաստանի մայրաքաղաքում, վերջին շրջանի ավանդության համաձայն, փողոց են դուրս եկել, ոստիկանների վրա ֆայերներ և շշեր են նետել, հաղորդում է BBC-ն:



Վարշավայի ոստիկանության մամուլի ծառայությունից BBC-ին տեղեկացրել են, որ ոստիկանների շրջանում արդեն երկու տուժած կա:



Քաղաքի իշխանությունները պատրաստ էին ազգայնական խմբավորումների երթը դիմավորելուն: Այդ նպատակով փողոց էին դուրս բերվել մի քանի հազար ոստիկաններ:



Նման աննախադեպ անվտանգության միջոցառումներ են իրականացվում կանխելու համար նախորդ տարվա իրավիճակի կրկնությունը, երբ հակաֆաշիստների և ազգայնականների միջև բախումներ տեղի ունեցան:
 


Հիշեցնենք, որ Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոկորովսկին այսօր կազմակերպել է իր կողմնակից վետերանների երթը՝ փորձելով, ինչպես նա նշել է, էքստրեմիստներից և խուլիգաններից  հետ խլել ազգային տոնը:

 

 Լուսանկարները՝ Russia Today-ի