Համացանցում լայն թափով ինդուլգենցիաների վաճառք է սկսվել «մոտալուտ աշխարհի վերջի» պատրվակով

20:47 • 11.11.12

Ռունետում, ռուսալեզու համացանցի կայքերից մեկում ամբողջ թափով ինդուլգենցիաների վաճառք է սկսվել: Այցելուներին առաջարկվում է «չտխրել», «չընկճվել» և գումարի դիմաց մեղքերի թողություն ստանալ նախքան «մոտալուրտ աշխարհի վերջը», հաղորդում է ytro.ru -ն:


«Կանխագուշակություններից ելնելով, մեր աշխարհը մոտենում է իր ավարտին: Սակայն մենք չենք տրտմի: Մեղքերի թողություն ձեզ համար կկազմակերպի իտալական Ումբրիա շրջանի Ասիզի քաղաքի Մոնտե-Սուբազիո լեռան ստորոտին գտնվող կաթոլիկ եկեղեցին», - նման գրառում են տեղադրել ակցիայի կազմակերպիչները:


Նշենք, որ ինդուլգենցիաների վաճառքը 16-րդ դարում լայնորեն կիրառվում էր Կաթոլիկ եկեղեցում, և դա Եվրոպայում կրոնական շրջանակների վերակազմավորման առիթ հանդիսացավ, որի հետևանքվ ստեղծվեց Բողոքական եկեղեցին:


Սակայն պետք է նաև նշել, որ այսօր քրիստոնեական եկեղեցիներում նման պրակտիկա չկա, առավել ևս, որ որևէ եկեղեցի մայաների օրացույցին լուրջ չի վերաբերվում: Այսքանից կարելի է ենթադրել, որ գործ ունենք հերթական համացանցային խաբեության հետ: