Բ4 թաղամասի բնակիչը ներսից փակել է տան դուռը և սպառնում է իր իսկ ընտանիքի անդամներին (տարբերակ 2)

22:42 • 11.11.12

Նոյեմբերի 11-ին, ժամը 21.10-ին ԱԻ նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի ՀԱԹ Բ4 թաղամասի թիվ 3 շենքի 46 բնակարանի բնակիչը, ով գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում, ներսից փակել է տան դուռը եվ սպառնում է իր իսկ ընտանիքի անդամներին: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ կայքը։


Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարար ջոկատը եվ ԱԻ արձագանքման խումբը: Դեպքի մասին տեղյակ է պահվել «1-02» եվ «1-03» ծառայություններին: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
 
 


22.42
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը՝ մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը բնակիչը բացել է դուռը։ Տուժածներ չկան։