Սլովենիայում նախագահական ընտրություններ են

15:56 • 11.11.12

Սլովենիայում այսօր նախագահական ընտրություններ են։ Երկրում բացվել է ավելի քան 3.000 ընտրատեղամաս։


Ինչպես հաղորդում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը՝ վկայակոչելով երկրի պետական ընտրական հանձնաժողովին, 2 մլն բնակչությունից ընտրություններին իրավունք ունի մասնակցել ավելի քան 1.5 մլն-ը։

 

Այս պաշտոնին հավակնում է 3 թեկնածու՝ գործող նախագահ Դանիլո Թյիրկը, նախկին վարչապետ Բորուտ Պախորը, իշխող Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Միլան Զվերը, ով նաև պատգամավոր է Եվրոպական խորհրդարանում։

 

Հարցումների համաձայն՝ հաղթելու շանսեր ունի գործող նախագահը։

Նախագահն ընտրվում է 5 տարով։