Ջեֆրի Սթարի ռուս երկրպագուները հանուն իրենց կուռքի նիհարել են 20-40 կգ-ով
Ամերիկյան աստղ Ջեֆրի Սթարի ռուս երկրպագուներն իրենց կուռքին նմանվելու համար հասցրել են իրենց անորեքսիայի, հայտնում է Life News-ը։ Մեկ տարուց ավելի Նիժնի Նովգորոդի 6 բնակիչ՝ 2 տղա և 4 աղջիկ, ոչ մի պինդ սնունդ չեն ընդունում։ Նրանք խմում են միայն հյութ, թեյ, արգանակ։
Ջեֆրի Սթարը հանրահայտ է դարձել իր էպատաժային ու երկսեռ արտաքինի շնորհիվ։
«Սկզբում միայն ես էի նիհարում, հետո միացան նաև ընկերներս»,- պատմել է 19-ամյա Անտոն Շուտովը՝ հավելելով, որ նա 70 կգ-ից այսօր կշռում է մոտ 40 կգ, նրա ընկերները նույնպես կշռում են 38-40 կգ։
«Այսօր մենք արդեն հասել ենք մեր ուզած իդեալական քաշին։ Մեր օրգանիզմը չի էլ ընդունում պինդ սնունդ։ Մենք ուտում ենք ապուր, երբեմն՝ պյուրե։ Ջեֆրին նույնպես այդպես է սնվում և լի է էներգիայով»,- ասել է Անտոնը։
Բժիշկները նախազգուշացրել են, որ նրանց անհապաղ հոսպիտալացում է անհրաժեշտ, հակառակ դեպքում դա կարող է հանգեցնել մահվան։












