Բանգկոկը ներկայացնում է 20-մետրանոց սուրբծննդյան եղևնին

21:40 • 11.11.12

Բանկոկում, խոշորագույն Central World կոչվող առևտրի և զվարճալիքների կենտրոնի դիմացի հրապարակում տեղադրվել է սուրբծննդյան եղևնի, որի բարձրությւոնը 20 մետր է, հաղորդում է АН-online-ը:


Եղևնին զարդարված է տասնյակ հազարավոր լույսերով, դրա ստեղծման վրա դիզայներները և կոնստրուկտորներն անդուլ աշխատել են մեկ ամիս շարունակ:

Ավանդության համաձայն՝ եղևնու գագաթին տեղադրված է մեծ լուսավոր աստղը: Նշենք, որ Թայլանդում Սուրբ Ծնունդը պաշտոնապես չի նշվում: