Սեքս ռոբոտներ են ստեղծվել, որոնք երկարացնում են կյանքը
Տրանսհումանիստների առցանց միության (Transhumanity.com) մշտական հեղինակ Հենկե Պելիսյեն հղում կատարելով դոկտոր Ռոյզենի աշխատություններին՝ պնդում է, որ տևական օրգազմները, որոնք ապահովում են «սեքս-բոտերը», արդեն մոտ ապագայում կկարողանան երկարացնել մարդու կյանքը, հաղորդում է Life News Online-ը:
ԱՄՆ Cleveland Clinic բժշկական կենտրոնի գեղեցկության ինստիտուտի ղեկավար դոկտոր Մայքլ Ռոյզենի պնդմամբ՝ տարեկան 300-700 օրգազմները երկարացնում են մարդու կյանքը 4-8 տարով: Բացի այդ, կան մի շարք հետազոտություններ, որոնցում ասվում է այն մասին, թե շաբաթական 2-3 օրգազմը մարդուն 7 - 12 տարով ավելի երիտասարդ տեսք է տալիս:
Հաշվի առնելով ռոբոտատեխնիկայի ոլորտի զարգացման արագ տեմպերը՝ Հենկե Պելիսյեն եզրահանգում է, որ. «Սեքս-բոտերը» ավելի կրքոտ, համբերատար, սիրառատ և դիմացկուն կլինեն, քան ձեր «սովորական» զույգը:
«Բացի այդ նրանց սեքուալ ունակությունները միշտ կարելի է թարմացնել՝ ներբեռնելով նոր էրոտիկ գրականություն, պոռնոգրաֆիա և գիտական հետազոտություններ: Իսկ եթե հաշվի առնենք, որ հնարավոր է թարմացնել ոչ միայն ծրագրային ապահովումը, այլև «երկաթը», ապա նման ռոբոտների հնարավորությունները պարզապես անսահմանափակ կլինեն», - ասել է նա:










