Լոնդոնը նախատեսում է Սիրիա ռազմական ինտերվենցիա իրականացնել

19:48 • 11.11.12

Մեծ Բրիտանիան ուսումնասիրում է Սիրիա սահմանափակ ռազմական ինտերվենցիա իրականացնելու հնարավորությունը, հաղորդում է vesti.ru-ն:



«Մեծ Բրիտանիայի ռազմական ներխուժումը Սիրիա, անկասկած, այն է, ինչ մենք պետք է դիտարկենք տվյալ պահին: Երկրում մարդասիրական իրադրությունը գնալով վատանում է, և դա կարող է հանգեցնել սահմանափակ ինտերվենցիայի Սիրիայում», - հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության շտապի ղեկավար գեներալ Դևիդ Ռիչարդսը:



Բարձրաստիճան զինվորականի խոսքով, թե ինչպես պետք է իրականացվի գործողությունը` պետք է որոշի միջազգային հանրությունը:



Միևնույն ժամանակ հատուկ ջոկատներ այդ երկիր կարող են ուղարկվել արդեն այս ձմռանը:



«Մենք մշտապես դիտարկում ենք խնդրի լուծման հնարավոր տարբերակներ: Իմ աշխատանքը այն է, որ գնահատեմ այդ նախագծերը, թե իչքանով են դրանք իրականակալի», - ասել է գեներալը:



Նշենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սիրիայում մոտ 100 հազար մարդու  անհնարին է մարդասիրական օգնություն տրամադրել, քանի որ նրանք գտնվում են գրոհայինների վերահսկողության տակ գտնվող շրջաններում:

 

Իր հերթին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պատասխանելով նման մտահաղացումներին՝ նշել է. «Սիրիա արտաքին ինտերվենցիայի գինը, եթե այն տեղի ունենա, կլինի շատ ավելի բարձր, քան ողջ աշխարհն ի վիճակի կլինի իրեն թույլ տալ: Դա դոմինոյի էֆեկտ կունենա, որը կընդգրկի ամբողջ աշխարհը: Ես չեմ հավատում, որ Արևմուտքը այդ ուղղությամբ է շարժվում, բայց եթե Արևմուտքի երկրները դա անեն, ապա ոչ ոք չի կարողանա ասել, թե ինչ տեղի կունենա դրա հետևանքով»: