Ուկրաինայի ԿԸՀ-ն ամփոփել է խորհրդարանական ընտրությունների արդյունքները

18:05 • 11.11.12

Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր ամփոփել է հոկտեմբերի 28-ին անցկացված Գերագույն ռադայի ընտրությունների արդյունքները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Օրենքի համաձայն՝ դրանք կհայտարարվեն նոյեմբերի 12-ին։

 

Մեծամասնական ընտրակարգով 225 պատգամավորից (խորհրդարանի կեսը) ընտրված է համարվում 220-ը։ Ավելի վաղ ԿԸՀ-ն հայտնել էր 5 ընտրատարածքների վերաբերյալ 100%  ճիշտ արդյունքներ ներկայացնելու անհնարինության մասին։


Շաբաթ հանձնաժողովը հայտարարել էր համամասնականի արդյունքները. 225 տեղը բաշխվել է հետևյալ կերպ՝ իշխող «Ռեգիոնների կուսակցությանը» բաժին է հասել 72 մանդատ, նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի գլխավորած «Բատկիվշինային»՝ 62, «ՈՒԴԱՌ»-ին՝ 34, Կոմկուսին՝ 32, «Ազատությունից» ազգայնականներին՝ 25 մանդատ։