ԱՄՆ-ում հզոր պայթյուն է որոտացել. կան տուժածներ
Ամերիկյան Ինդիանա նահանգի Ինդիանապոլիս քաղաքում հզոր պայթյուն է որոտացել, որի հետևանքով, նախնական տվյալների համաձայն, 1 մարդ է զոհվել, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով WISHTV հեռուստաալիքին։
Պայթյունը որոտացել է ամերիկյան ժամանակով շաբաթ օրը՝ ժամը 23.00-ին։ Այն այնքան ուժգին է եղել, որ լսվել է մի քամի կմ հեռավորության վրա։ Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր ժամանած հրշեջներն ու ԶԼՄ ներկայացուցիչները տեսել են, որ 2 երկհարկանի բնակելի տուն ամբողջովին ավերվել է, մոտ 10-ն էլ վնասվել են։
Հրշեջ ծառայությունը հաստատել է 1 մարդու մահվան լուրը։
Նման հզոր պայթյունի պատճառը դեռ անհայտ է։ Ներկայում Ինդիանապոլիսում գիշեր է, դեպքի մանրամասները հայտնի կդառնան առավոտյան։ Սակայն քաղաքապետ Գրեգ Բոլարդը հերքել է այն լուրերը, թե տան վրա օդանավ է ընկել։










