Վարշավայում հակաֆաշիստական երթ է սկսվել

19:05 • 11.11.12

Վարշավայում սկսվել է հակաֆաշիստական երթ` Անկախության օրվա կապակցությամբ: Երթին մասնակցում են հարյուրավոր ցուցարարներ, հաղորդում է BBC-ն:


Շուտով կսկսվի նաև ազգայնական խմբավորումների երթը:


Արդեն փողոց են դուրս բերվել մի քանի հազար ոստիկաններ: Նման աննախադեպ անվտանգության միջոցառումներ են իրականացվում կանխելու համար նախորդ տարվա իրավիճակի կրկնությունը, երբ հակաֆաշիստների և ազգայնականների միջև բախումներ տեղի ունեցան:


Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոկորովսկին կազմակերպել է իր կողմնակից վետերանների երթը՝ փորձելով, ինչպես նա նշել է, «էքստրեմիստներից և խուլիգաններից ազգային տոնը հետ խլել»: