Amosu Luxury-ն ներկայացրել է iPhone 5-ի ոսկեպատ ու ադամանդապատ տարբերակները (լուսանկարներ)
Սուրբ Ծննդյան տոների նախաշեմին հանրահայտ Amosu Luxury թյունինգային ընկերությունը ներկայացրել է Apple-ի արտադրած iPhone 5 սմարթֆոնի ոսկեպատ և ադամանդապատ շքեղ մոդելները, հայտնում է LuxPlanet-ը։
Ընկերության մասնագետները որոշել են ընտրել տարիների ընթացքում փորձված տարբերակը և սմարթֆոնները զարդարել ոսկով ու ադամանդներով, որոնք միշտ հաջողություն են ունենում և մեծ պահանջարկ վայելում հարուստների շրջանում։
Amosu Diamond iPhone 5-ի մետաղյա հատվածներն արված են 18 կարատանոց ոսկուց, իսկ կողային պանելը զարդարված է 815 հատ ադամանդներով, որոնք 5.36 կարատ քաշ ունեն։
Լյուքս դասի հեռախոսը ներկայացված է 2 տարբերակով՝ սպիտակ ոսկուց և սպիտակ ադամանդներով, ինչպես նաև դեղին ոսկուց՝ համապատասխանաբար դեղին ադամանդներով։ Amosu Diamond iPhone 5 սմարթֆոններն արտադրվել են սահմանափակ քանակով՝ 50 հատ. դրանցից յուրաքանչյուրն արժե 24 հազար դոլար։
Բացի այդ, ընկերությունն անակնկալ է պատրաստել նրանց համար, ովքեր մինչև նոյեմբերի 30-ը կպատվիրեն հեռախոսը։ Թանկարժեք սմարթֆոնից զատ, նրանք կստանան 1.000 դոլար արժողությամբ, կոկորդիլոսի կաշվից պատրաստված հեռախոսի էլեգանտ պատյան։










