Երկնաքարից կրիչ՝ համարյա աստղաբաշխական գնով

18:10 • 12.11.12

Իսպանական ZaNa Design ընկերությունն արտասովոր համակարգչային կրիչ է թողարկել, որը պատրաստված է իսկական երկնաքարի մասերից: Նորույթը պատրաստված է նաև 200 տարեկան աֆրիկյան սև փայտից, ադամանդներից, ոսկուց և արծաթից: Այս մասին հայտնում է Вести-ն:

 

Երկնաքարային կրիչն ունի 64 Գբ հիշողության ծավալ և ցմահ երաշխիք:

 

Դրա ծագումը նշված է անվանման մեջ, այն է՝ Apophis: Այդպես է կոչվում այն երկնաքարը, որը 2036-ին կարող է բախվել Երկրի հետ: Աղբյուրը նշում է, որ հայտնի չէ՝ արդյո՞ք բախման դեպքում չեղյալ կհայտարարվի ապրանքի երաշխիքը:

 

Արծաթյա տարբերակով Apophis-ն արժե 1.130, ոսկուցը՝ 1.990 ԱՄՆ դոլար:
 

Երկնաքարից կրիչ՝ համարյա աստղաբաշխական գնով