Apple-ը կարող է սկսել iPhone 5S-ի արտադրությունը դեկտեմբերին

17:27 • 12.11.12

Ամերիկյան Apple ընկերությունը կարող է դեկտեմբերին սկսել iPhone 5S նոր մոդելի արտադրությունը՝ 50-100 հազար քանակով, գրում է Корреспондент-ը։


Ինչպես նշում է DigiTimes-ը՝ հղում կատարելով Commercial Times թերթին, նման տեղեկությունը կարող է նշանակել iPhone 5-ի «կյանքի ցիկլի» կրճատում՝ Apple-ի այլ սմարթֆոնների ժամկետների համեմատ։

 

Պարբերականը նշում է, որ ընկերությունը iPhone 5-ի թողարկման ժամանակ բախվել է արտադրական հզորությունների անբավարարության հետ, այդ իսկ պատճառով որոշել է արագացնել նոր մոդելի բաղադրիչ մասերի սերտիֆիկացման գործընթացը՝ շուկայում հայտնվելուց առաջ։

 

Apple-ն iPhone-ի նոր սերունդը թողարկել է նախորդից մեկ տարի անց։ Ամենամեծ ընդմիջումը եղել է iPhone 4-ի և 4S-ի միջև՝ 16 ամիս։


Այն մասին, որ Apple կարող է վերանայել iPhone-ի «կյանքի ցիկլը», խոսում է այն մասին, որ ընկերությունն արդեն այդպես վարվել է iPad պլանշետի հետ. այդ սարքավորման 4-րդ սերունդը թողարկվեց նախորդից 7 ամիս անց։

 

Apple-ը կարող է սկսել iPhone 5S-ի արտադրությունը դեկտեմբերին