Ադրբեջանցին կացնահարել է կնոջն ու դստերը, ապա ինքնասպան եղել

14:49 • 12.11.12

Ադրբեջանի Խազարի շրջանում կացնով սպանության դեպք է արձանագրվել։
 

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, քաղաքացի Մանսիմ Մանսիմովը կացնահարել է նախ կնոջը՝ Զեմֆիրա Մանսիմովային, ապա դստերը՝ Սևինջին։

 

Ավելի ուշ Մանսիմովն ինքնասպան է եղել։ Ենթադրվում է, որ սպանությունը տեղի է ունեցել խանդի հողի վրա։
Սևինջ Մանսիմովան Qafqazinfo.az կայքի աշխատակից է։
 

Հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն։