Դաղստանում սպանվել է իսլամական հոգևոր առաջնորդներից մեկը

00:25 • 12.11.12

ՌԴ Դաղստանի հանրապետության Լևոշինսկի շրջանում այսօր գիշերը անհայտ անձիք սպանել են գյուղական հատվածի մզկիթի իմամին, հաղորդում է ИНТЕРФАКС գործակալությունը` հղում կատարելով տեղի իրավապահ մարմիններում աղբյուրին:


«Հաջալ-Մախի գյուղում անհայտ անձիք գնդակահարել են տեղի մզկիթի իմամ Հաջի Ալիևին, ով տեղում մահացել է», - ասել է աղբյուրը:


Ըստ աղբյուրի տրամադրած տեղեկությունների՝ ամենայն հավանականությամբ, հարձակվողները մի քանիսն էին: Կատարվածի հանգամանքները պարզվում են:


Դեպքի վայրում քննչական խումբ է աշխատում: