Դաղստանում Ադրբեջանի քաղաքացի է սպանվել

09:40 • 12.11.12

Դաղստանում Ադրբեջանի քաղաքացի է սպանվել, հարուցվել է քրեական գործ. տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը։


Իրավապահ մարմինների մի աղբյուր տեղեկացրել է, որ Մախաչկալա քաղաքում անհայտ անձը, որպես ուղևոր նստել է Ադրբեջանի քաղաքացու «Ժիգուլի» մակնիշի ավտոմեքենան, ապա մարտական զենքից 4 անգամ կրակել է ադրբեջանցի վարորդի գլխին և դիմել փախուստի։


Վարորդը, ստացած վերքերից, տեղում մահացել է։


Օպերատիվ հետաքննական ծառայության աշխատակիցները դեպքի վայրից գտել են 9 մմ տրամաչափի 4 պարկուճ։ Հարուցվել է քրեական գործ։