Հունաստանի կառավարությունը հաստատել է 2013թ.-ի բյուջեի նախագիծը

08:57 • 12.11.12

Հունաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հաստատել է երկրի 2013թ.-ի բյուջեի նախագիծը։ Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը, կառավարության ներկայացրած փաստաթղթի օգտին քվեարկել են 150 պատգամավոր, դեմ են եղել 128-ը, իսկ 18-ը՝ ձեռնպահ։


Հոկտեմբերի վերջին կառավարության ներկայացրած բյուջեի նախագծով նախատեսվում է դեֆիցիտի կրճատում՝ մինչև 8 մլրդ եվրոյի չափով, որից  4.9 մլրդ-ը՝ աշխատավարձերի և թոշակների կրճատման միջոցով։ Կրճատվելու են նաև առողջապահության, կրթության ու պաշտպանության ոլորտներին հատկացվող գումարները։


Նոյեմբերի 8-ին Հունաստանի խորհրդարանն ընդունել էր ներկայացրած խնայողության քաղաքականության վերաբերյալ օրինագիծը։ Դրան կողմ էր արտահայտվել 153 պատգամավոր։


Բյուջեի նախագիծը հաստատվել է Աթենքում շարունակվող բողոքի ակցիաների ուղեկցությամբ։ Այս անգամ սակայն, ի տարբերություն նախորդների, ցույցերը խաղաղ ընթացք են ունեցել և չեն ուղեկցվել ոստիկանության հետ բախումներով։