Mercedes-ը ներկայացրել է իր նորույթը (լուսանկարներ)
Մեքենաշինական ոլորտի հսկա Mercedes-Benz- ը վերջապես ներկայացրել է իր հանրահայտ SLS AMG մեքենայի նոր տարբերակը, գրում է LuxPlanet-ը։
Այս նորույթը ստացել է Mercedes-Benz SLS AMG Black Series անվանումը և ճանաչվել Black Series սերիայի մեքենաներից ամենահզորը։ Այն համալրված է 6.2 լ տարողությամբ և 600 ձիաուժ արագությամբ շարժիչով։
Մեքենան զարգացնում է 100 կմ/ժ արագություն ընդամենը 3.6 վայրկյանում, իսկ դրա առավելագույն արագությունը կազմում է 315 կմ/ժ։ Mercedes-Benz SLS AMG Black Series-ի արժեքը 477 120 դոլար է։










