Մեքսիկայում հատուկ գործողության արդյունքում ազատ է արձակվել նարկոմաֆիայի 28 պատանդ

11:47 • 12.11.12

Մեքսիկայում բանակային հատուկ գործողության արդյունքում ազատ է արձակվել հանցագործների կողմից առևանգված և պատանդ պահվող 28 մարդ, հայտնում է Корреспондент-ը։


Գործողությունն իրականացվել է Տամաուլիպաս նահանգում։


Ազատ արձակվածների թվում, որոնց մեծ մասը Կենտրոնական և Հարավային Ամերիկայի բնակիչներ են, կա 6 կին և երեխաներ։


Ապօրինի ներգաղթյալները, ովքեր փորձում են Մեքսիկայի տարածքով անցնել ԱՄՆ, հաճախ են դառնում այստեղ գործող նարկոմաֆիայի հանցավոր խմբավորումների զոհը։

 

Սեպտեմբերին Մեքսիկայի նախագահ Ֆելիպե Կալդերոնը հայտարարել էր, որ Լատինական Ամերիկան հանդիսանում է ամենավտանգավոր տարածաշրջանն աշխարհում՝ բռնության տեսանկյունից, և կոչ է արել միավորել բոլոր երկրների ուժերն այս խնդրի լուծման համար։