Միշա Գալուստյանը դարձել է ազգայնականների «զոհը»
Հայտնի շոումեն, հումորիստ, դերասան Միխաիլ Գալուստյանը ստիպված է եղել Twitter սոցիալական կայքում 800 000 օգտատիրոջ արգելափակել՝ իր հասցեին վիրավորական հաղորդագրություններ տեղադրելու պատճառով։ Այս մասին նա անձամբ է գրել իր միկրոբլոգում, հայտնում է svit24.net-ը։
Նրան վիրավորել են ազգային պատկանելության համար՝ անվանելով «սև», «կապիկ» և այլն։
Նրա ընթերցողները խորհուրդ են տվել արհամարհել նման հաղորդագրությունները, կամ վերաբերվել հումորով։










