Սլովենիայի նախագահական ընտրություններում առաջատարը գործող նախագահի մրցակիցն է
Սլովենիայի նախագահական ընտրությունների ելքային հարցումների տվյալները ցույց են տալիս, որ առաջին տուրում առաջատարը գործող նախագահի մրցակից` սոցիալ-դեմոկրատ Բորուտ Պախորն է, հաղորդում է BBC-ն:
Նախագահ Դանիլո Տյուրկը երկրորդ տեղն է զբաղեցնում, չնայած քվերարկության նախօրեին ընտրարշավի ֆավորիտն էր համարվում: Սակայն դեռ այժմ, հարցումների տվյալներով, նա հավաքում է ձայների 37,2%-ը, իսկ նրա հիմնական միցակիցը հավաքել է 41,9%-ը:
Սլովենիայի նախագահական ընտրությունների երկրորդ տուրը կարող է կայանալ դեկտեմբերի 2-ին:










